Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
18.10.2013 | 00:03

Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ էլ նույն խոսքը ունենաք, և ձեր մեջ բաժանումներ չլինեն, քանզի հաստատ էիք նույն մտքի և նույն մտածման մեջ։ Եղբայրնե՛ր, ձեր մասին Քղուէի տնեցիներից ինձ տեղեկացվեց, թե հակառակություններ կան ձեր մեջ։ Եվ արդ, ասում եմ. ձեզնից յուրաքանչյուրն ասում է՝ ես Պողոսյան եմ, և մյուսը թե՝ ես՝ Ապողոսյան, և մյուսը թե՝ ես՝ Կեփասյան, և մյուսը թե՝ ես՝ Քրիստոսյան, իսկ արդ, մի՞թե բաժանված է Քրիստոս, մի՞թե Պողոսը խաչվեց ձեզ համար, կամ՝ Պողոսի՞ անունով մկրտվեցիք։


Կորնթացիներին Ա 1. 10-13

Դիտվել է՝ 2699

Մեկնաբանություններ